Մատչելիության հղումներ

COVID-19-ից մահացության ցուցանիշն արդեն իսկ ավելի վատն է, քան 20-րդ և 21-րդ դարերի այլ համաճարակներից շատերինը


Կորոնավիրուսի «դելտա» տարբերակը, գրաֆիկական պատկեր
Կորոնավիրուսի «դելտա» տարբերակը, գրաֆիկական պատկեր

COVID-19-ից մահացածների թիվն աշխարհում արդեն գերազանցել է 5 միլիոնը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո «իսպանական գրիպը», ըստ որոշ գնահատականների, 1918-1919 թվականներին ավելի քան 50 միլիոն մարդու մահվան պատճառ դարձավ: Մասնագետների կարծիքով, այդուհանդերձ, կորոնավիրուսից մահվան ցուցանիշն արդեն իսկ ավելի վատն է, քան 20-րդ և 21-րդ դարերի վիրուսային այլ համաճարակներից շատերինը:

Ահա մի քանի համեմատություններ․

21-րդ դարի համաճարակներ։ 2009 թվականին H1N1 վիրուսի կամ «խոզի գրիպի» պատճառով մահացության պաշտոնական թիվը հասավ 18 հազար 500-ի: Ավելի ուշ The Lancet բժշկական հանդեսը վերանայել է տվյալները և արձանագրել՝ այդ թիվը հետագայում տատանվել է 151 հազար 700-ից մինչև 575 հազար 400:

2002-2003 թվականներին COVID-ի նախորդը՝ կրկին չինական SARS-ը («ծանր սուր շնչառական համախտանիշ»), առաջին կորոնավիրուսն էր, որը սպանեց միայն 774 մարդու:

Գրիպի համաճարակներ։ COVID-19-ի թիվը հաճախ համեմատվում է սեզոնային գրիպի հետ, որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ամեն տարի պատճառում է 290 հազարից մինչև 650 հազար մահվան դեպք ամբողջ աշխարհում։ 20-րդ դարում երկու խոշոր ոչ սեզոնային գրիպի համաճարակները՝ «ասիական գրիպը» 1957-1958 թվականներին և «հոնկոնգյան գրիպը» 1968-1970 թվականներին, յուրաքանչյուրը սպանել են մոտ 1 միլիոն մարդու։

Մինչ օրս ժամանակակից համաճարակներից ամենամեծ աղետը 1918-1919 թվականների «իսպանական գրիպի» համաճարակն է։ Ըստ 2000-ականներին հրապարակված հետազոտության, այն երեք հաջորդական ալիքներով սպանել է 50-100 միլիոն մարդու։

Արևադարձային վիրուսներ։ COVID-19-ից մահացածների թիվը շատ ավելին է, քան էբոլայից մահացածներինը, որն առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թվականին: Էբոլայի վերջին խոշոր բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 2018 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի հունիսը խլեց մոտ 2 հազար 300 մարդու կյանք: Չորս տասնամյակների ընթացքում էբոլայի պարբերական բռնկումների հետևանքով զոհվել է մոտ 15 հազար 300 մարդ, բոլորը՝ Աֆրիկայում: «Էբոլա» տենդից մահացության մակարդակը շատ ավելի բարձր է, քան COVID-19-ինը. վարակվածների մոտ 50 տոկոսը մահանում է դրանից: Սակայն էբոլան նվազ վարակիչ է, այն փոխանցվում է ոչ թե օդակաթիլային ճանապարհով, այլ՝ սերտ շփման միջոցով:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ «դենգե» տենդը, որը փոխանցվում է մոծակների միջոցով, աճում է վերջին երկու տասնամյակների ընթացքում, բայց ամեն տարի սպանում է ընդամենը մի քանի հազար մարդու՝ 4032՝ 2015 թվականին։

ՁԻԱՀ-ը և հեպատիտ ՁԻԱՀ-ը ժամանակակից ամենամահաբեր համաճարակն է։ 1980 թվականից ի վեր աշխարհում գրեթե 36,3 միլիոն մարդ է մահացել է այս հիվանդությունից, որն ազդում է իմունային համակարգի վրա և չի բուժվում։ Արդյունավետ պատվաստանյութ չի գտնվել, սակայն ռետրովիրուսային դեղամիջոցները, երբ կանոնավոր ընդունվում են, արդյունավետ կերպով նվազեցնում են վարակման վտանգը: Այս բուժման միջոցով, ըստ UNAIDS-ի, նվազել է մահացությունը՝ 2004-ին 1,7 միլիոն մահվան դեպքից մինչև 680 հազար՝ 2020-ին։

Հեպատիտ B-ի և C-ի վիրուսները, որոնք հիմնականում փոխանցվում են արյունով, նույնպես ունեն մահացության մեծ թիվ։ Դրանք ամեն տարի ավելի քան 1 միլիոն մարդու կյանք են խլում, առավել հաճախ՝ աղքատ երկրներում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG