Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 3-ին Ֆրանսիայում տեղի կունենա Անգելա Մերկելի և Էմանյուել Մակրոնի հանդիպումը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ

Նոյեմբերի 3-ին Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը կմեկնի Ֆրանսիա, որտեղ Բոն ավանում կհանդիպի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

«Կանցլերը նախագահի հրավերով է մեկնելու Բոն, այցը վկայում է Գերմանիայի և Ֆրանսիայի առանձնահատուկ սերտ համագործակցության մասին», - ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Մարտինա Ֆիթցը:

Նրա փոխանցմամբ, կանցլերի պաշտոնակատարը և նախագահը կքննարկեն «միջազգային և եվրոպական արդիական խնդիրներ»:

Մերկելը չի մասնակցել վերջին խորհրդարանական ընտրություններին և մոտ ապագայում ազատելու է պաշտոնը: Նա և կառավարության մնացած անդամները շարունակելու են աշխատանքը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Ենթադրվում է, որ նոր կանցլերի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի սկզբին: Այժմ կոալիցիա կազմելու շուրջ բանակցում են սոցիալ-դեմոկրատները, «կանաչները» և ազատականները:

XS
SM
MD
LG