Մատչելիության հղումներ

Անգելա Մերկելը վերջին անգամ մասնակցում է Եվրամիության գագաթնաժողովին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ գագաթնաժողովում, Բրյուսել, 22 հոկտեմբերի, 2021թ.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ գագաթնաժողովում, Բրյուսել, 22 հոկտեմբերի, 2021թ.

Բրյուսելում սկսվել է Եվրամիության գագաթնաժողովի երկրորդ օրը: Այս հավաքը վերջինը կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար:

67-ամյա Մերկելը կառավարության ղեկավարի պաշտոնում 16 տարի աշխատելու ընթացքում մասնակցել է ավելի քան 100 գագաթնաժողովների:

Մերկելը չի մասնակցել Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական վերջին ընտրություններին և հայտնել է պաշտոնն ազատելուց հետո քաղաքական կյանքից հեռանալու մտադրության մասին:

Այս գագաթնաժողովում առանցքային հարցերից մեկը Լեհաստանի ղեկավարների և Եվրամիության ազատական մեծամասնության վեճն է, որը սկսվել է այն բանից հետո, երբ Լեհաստանի Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 7-ին հայտարարել է, թե Եվրամիության որոշ օրենքներ հակասում են Լեհաստանի մայր օրենքին:

XS
SM
MD
LG