Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է մինչև նոյեմբերի վերջ վերսկսել բանակցությունները գերտերությունների հետ


Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանի, արխիվ

Իրանը պատրաստ է հաջորդ ամիս՝ մինչև նոյեմբերի վերջ վերսկսել բանակցությունները համաշխարհային տերությունների հետ՝ վերականգնելու միջուկային համաձայնագիրը։ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո այս մասին թվիթերյան էջում գրել է երկրի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին՝ ընդգծելով՝ հստակ ամսաթիվը կնշվի հաջորդ շաբաթ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը ևս ասել է, որ Վաշինգտոնը «պատրաստ է» վերադառնալ Վիեննա՝ Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների համար:

Բանակցությունների մյուս մասնակիցներն անմիջապես չեն մեկնաբանել։

Եվրամիությունը և համաշխարհային տերությունները պայքարում են բանակցությունները վերականգնելու համար, որոնք դադարեցված էին հունիսին Իրանի նախագահական ընտրություններից հետո, երբ իշխանության եկավ Էբրահիմ Ռաիսին:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին դուրս էր բերել Միացյալ Նահանգները միջազգային համաձայնագրից և կոշտ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, թեպետ Իրանը չէր դրժել համաձայնագիրը։ Ի պատասխան՝ Թեհրանն աստիճանաբար խախտել է պայմանագրով հաստատված սահմանափակումները, այդ թվում՝ ուրանի հարստացման և արդիական ցենտրիֆուգների տեղադրման վերաբերյալ:

XS
SM
MD
LG