Մատչելիության հղումներ

Իրանը վերսկսում է ուրանի հարստացումը


«Իրանը այսօրվանից վերսկսում է ուրանի հարստացումը», - այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Այս քայլի նպատակն է, որպեսզի հունիսի 27-ին մեր տրամադրության տակ եղած հարստացված ուրանի ծավալները գերազանցեն [միջուկային համաձայնագրով նախատեսված] 300 կիլոգրամը: Մենք նաև դադարեցնում ենք «ծանր ջրի» արտահանումը երկրի տարածքից», - հայտարարել է Քամալվանդին:

Իրանցի պաշտոնյայի խոսքով Թեհրանում ակնկալում են, որ 2015-ին կնքված համաձայնագիրը ստորագրած եվրոպական պետությունները կսկսեն կատարել այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները:

«Մեր համբերությունը անսահման չէ: Միջուկային համաձայնագիրը լքելու վերաբերյալ ԱՄՆ որոշումից հետո մենք սպասեցինք ավելի քան մեկ տարի», - նշել է Քամալվանդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG