Մատչելիության հղումներ

Բրյուսելում հանդիպում են Եվրամիության և Իրանի բանագնացները


Եվրամիության և Իրանի բանագնացներ Էնրիկե Մորա և Ալի Բաղերի Քանի, արխիվ

Իրանի և Եվրամիության բանագնացներն այսօր կհանդիպեն Բրյուսելում՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցով։

Իրանի բանագնաց Ալի Բաղերի Քանին ավելի վաղ հայտնել էր Թվիթերում, որ Բրյուսելում շարունակելու է արդյունքի միտված բանակցություններ ունենալու ջանքերը։

Ակնկալվում է, որ Բաղերին կհանդիպի Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորայի հետ, ով համակարգում է բանակցությունները Իրանի և միջուկային գործարքի մյուս կողմերի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև։

Արևմտյան երկրները մտահոգություն են հայտնում բանակցությունների վերսկսման հապաղման վերաբերյալ, գործընթացը դադարել էր Իրանում հունիսին նախագահական ընտրություններից հետո։

Իրանը և վեց գերտերությունները 2015 թվականին կնքել են միջուկային պայմանագիրը, որով Թեհրանը պարտավորվել է սառեցնել ուրանի հարստացումը: Դրան ի պատասխան՝ միջազգային համայնքը պետք է աստիճանաբար չեղարկեր պատժամիջոցները: Հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Միացյալ Նահանգները 2018-ի մայիսին դուրս է եկել այդ պայմանագրից, ինչից հետո Թեհրանը հայտարարել է, որ կվերականգնի ուրանի հարստացումը: Միացյալ Նահանգների գործող նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հայտարարել է գործարքին վերադառնալու ցանկության մասին, սակայն Վիեննայի միջնորդավորված բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG