Մատչելիության հղումներ

3-4 բալլ ուժգնությամբ երկրաշարժ` Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք


Շիրակի մարզի Բավրա գյուղից տասը կմ հյուսիս-արևելք այսօր` ժամը 16:57-ին, 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱԻՆ-ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Ալավերդի քաղաքներում, ինչպես նաև Նորաշեն, Սարչապետ, Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

XS
SM
MD
LG