Մատչելիության հղումներ

Պապիկյանի հավաստմամբ՝ Տաթև-Աղվանի ճանապարհը ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչև նոյեմբերի վերջ


Տաթև-Աղվանի ավտոճանապարհի շինարարությունը, հոկտեմբեր, 2021թ.
Տաթև-Աղվանի ավտոճանապարհի շինարարությունը, հոկտեմբեր, 2021թ.

Ռազմավարական նշանակություն ունեցող Տաթև-Աղվանի ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ այսօր այցելել ենք Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։ Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ», - կիրակի երեկոյան գրել է Պապիկյանը։

Փոխվարչապետի վկայությամբ՝ ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը։ «Արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ», - գրել է Պապիկյանը։

XS
SM
MD
LG