Մատչելիության հղումներ

Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է բազմահազարանոց հանրահավաք` ի պաշտպանության Սաակաշվիլիի


Թբիլիսիի կենտրոնում բազմահազարանոց հանրահավաք է մեկնարկել՝ ի պաշտպանություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել կալանավորված նախկին նախագահին։

Հանրահավաքը կազմակերպել է «Միացյալ ազգային շարժումը»։ Թբիլիսիի Ազատության հրապարակը լեփ-լեցուն է ցուցարարներով։

Օրվա ընթացքում Վրաստանի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից ավտոբուսներով ու մեքենաներով մարդիկ շարժվում էին դեպի մայրաքաղաք։ Իշխող «Վրացական երազանքի» կողմնակիցները փորձում էին խոչընդոտել երթևեկությունը` ավելներով հարվածելով մեքենաներին։

Օրվա երկրորդ կեսին հաղորդվեց, որ հրդեհ է բռնկվել Ռուսթավիի բանտում` Սաակաշվիլիի բանտախցին հարակից մյուս մասնաշենքում։ Վրացական հեռուստաընկերությունների հաղորդումներում երևում էր բանտի մասնաշենքից բարձրացող սև ծուխը։

Ռուսթավիի բանտում պահվող Սաակաշվիլին իրեն քաղբանտարկյալ է համարում և հացադուլ է հայտարարել։

XS
SM
MD
LG