Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել իր իրավունքների խախտմանը


Վրաստանում բանտարկված երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել իր իրավունքների խախտմանը։

Ըստ Վրաստանի օրենսդրության՝ ընթացքի մեջ գտնվող քրեական գործով ձերբակալված յուրաքանչյուր անձի առաջին հերթին անհապաղ պետք է տանեն դատարան։ Սակայն անտեսելով նրա փաստաբանների պահանջները` մինչև հիմա դատական նիստ նշանակված չէ։ Սաակաշվիլին հայտարարել է, որ իշխանությունները վախենում են իրեն դուրս բերել հանրության առաջ, որովհետև դա հասարակական վրդովմունքի ալիք կառաջացնի։

«Ինձ արդեն ինը օր պահում են բանտում առանց դատական լսումների։ Դատավորն իմ փաստաբանին ասել է, որ առաջիկա շաբաթներին լսումներ նախատեսված չեն։ Ակնհայտորեն փորձ է արվում ընտրությունների երկրորդ փուլից առաջ չթույլատրել իմ հայտնվելը հանրության առաջ։

Հուսով եմ` դուք աննկատ չեք թողնի առանց դատարանի ազատազրկման այս գործը», - միջազգային հանրությանն ուղղված Սաակաշվիլիի այս հայտարարության տեքստն այսօր տեղադրվել է նրա ֆեյսբուքյան էջում։

XS
SM
MD
LG