Մատչելիության հղումներ

Միացյալ ազգային շարժումը զանգվածային ակցիա կանցկացնի ի պաշտպանություն Սաակաշվիլիի


Վրաստան - Բողոքի ակցիա Ռուսթավիի բանտի դիմաց, որտեղ ազատազրկված է Միխեիլ Սաակաշվիլին, 6-ը հոկտեմբերի, 2021թ․

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն առաջիկայում զանգվածային ակցիա կանցկացնի ի պաշտպանություն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։ Այս մասին վրացական լրատվամիջոցներին հայտնել է ընդդիմադիր ուժի առաջնորդներից Թինա Բուկուչավան։

«Վրաստանի քաղաքացիները գիտակցում են, որ երրորդ նախագահի կալանավորումը և Պուտինի երազանքի՝ Իվանիշվիլիի ռեժիմի կողմից իրականացումը երկրի համար և յուրաքանչյուր քաղաքացու համար խայտառակություն է», - հայտարարել է Բուկուչավան։

Ութնամյա բացակայությունից հետո հոկտեմբերի 1-ին վերադառնալով հայրենիք` Վրաստանի երրորդ նախագահը ձերբակալվել է, նա որպես մեղադրյալ է ներգրավված մի շարք քրեական գործերում։

Ինքը Սաակաշվիլին, սակայն, պնդում է, որ Վրաստանի իշխանություններն իր դեմ քաղաքական հետապնդում են իրականացնում։ Քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել, նաև հրաժարվել է բժշկական օգնությունից։

XS
SM
MD
LG