Մատչելիության հղումներ

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Զուրաբիշվիլիին


Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյան և Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Բաթումի քաղաքում շենքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Բաթումիում ուրբաթ օրը տեղի ունեցած շենքի փլուզման հետևանքով, վերջին տվալներով, 9 մարդ է զոհվել, որոնցից 4-ը մի ընտանիքի ադամներ են:

Հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված:

Ողբերգական պատահարի կապակցությամբ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, նաև իր ցավակցությունն է հայտնել Երևանում նրա հետ հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG