Մատչելիության հղումներ

Բաթումիում 5-հարկանի շենք է փլուզվել, հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին


Վրաստան - Փրկարարները և ոստիկանները դեպքի վայրում, Բաթումի, 8-ը հոկտեմբերի, 2021թ․
Վրաստան - Փրկարարները և ոստիկանները դեպքի վայրում, Բաթումի, 8-ը հոկտեմբերի, 2021թ․

Վրաստանի Բաթումի քաղաքի կենտրոնում փլուզվել է հինգհարկանի բնակելի շենք, նախնական վարկածի համաձայն՝ պատճառը կարող է գազի պայթյունը լինել։

1980-ականներին կառուցված շենքը բաղկացած է 15 բնակարանից։ Հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին, վերջնական թիվ դեռ չի հրապարակվել։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ փլատակներում կարող են լինել մարդիկ, այդ թվում՝ երեխաներ:

Այս պահին տարածքը մաքրվում է փլատակներից, ընթանում են ակտիվ որոնողա-փրկարարական աշխատանքներ՝ հրշեջ-փրկարարների մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG