Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ուկրաինա


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարը վաղը երկօրա այցով կմեկնի Ուկրաինա։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Մևլութ Չավուշօղլուն պատրաստվում է այցելել Լվով՝ թուրք-ուկրաինական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի հերթական նստին մասնակցելու համար։

Այցի նախաշեմին Թուրքիայի արտգործնախարարը կրկին հայտարարել է, թե Անկարան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից։ «Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սա հստակ է, և մենք չենք թաքցնում այս դիրքորոշումը», - ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG