Մատչելիության հղումներ

Ղրիմը Ուկրաինա է, հայտարարում է Թուրքիայի արտգործնախարարը


Ղրիմը Ուկրաինա է, այսօր Կիևում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, միաժամանակ պնդելով, թե թերակղզին անհրաժեշտ է վերադարձնել խաղաղ ճանապարհով։

«Մենք հասկանում ենք, որ ներկայիս իրավիճակում այս խնդիրը անհնար է հեշտությամբ կարգավորել, ցավոք, միջազգային համակարգը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մեխանիզմները ևս դրան առանձնապես չեն նպաստում։ Միակ տարբերակն է առաջ գնալ խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, բայց՝ հզոր քայլերով», - ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը Կիևում է՝ մասնակցելու «Ղրիմյան հարթակին», որի նպատակն է քննարկել 7 տարի առաջ բռնակցված թերակղզին Ուկարինային վերադարձնելու հնարավորությունները։

Առաջին անգամ անցկացվող այս համաժողովին Թուրքիայից բացի ներկա են մոտ 4 տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակներ։ Մոսկվան ձախողված է որակել նախաձեռնությունը, և հայտարարել, թե դրա մասնակիցները «կստանան համարժեք արձագանք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG