Մատչելիության հղումներ

«Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի ապօրինի միավորումը Ռուսաստանի հետ»․ Էրդողան


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպում են Անկարայում, 7-ը օգոստոսի, 2019թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է երբեք չճանաչել Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ։

Ըստ «Անադոլու» գործակալության, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ Էրդողանը երեկ ասել է․ - «Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի ապօրինի միավորումը Ռուսաստանի հետ և շարունակելու է աջակցել Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Ասուլիսին Էրդողանը նաև ընդգծել է, որ Ղրիմի թաթարները թուրքերի եղբայրներն են և միավորում են Ուկրաինան Թուրքիայի հետ։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ հակամարտությունը Դոնբասում հնարավորինս շուտ կկարգավորվի և կկարգավորվի միջազգային իրավունքի նորմերի համաձայն։

Հիշեցնենք՝ երկու օր առաջ ռուսամետ անջատականների գնդակոծությունների հետևանքով ուկրաինացի 4 զինծառայող է զոհվել: Միջադեպից հետո Ուկրաինայի նախագահը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հորդորել ներազդել Ուկրաինայի արևելքը վերահսկող անջատողականների վրա՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Երեկ Էրդողանի հետ բանակցություններին Զելենսկին Անկարային հրավիրել է մասնակցելու Դոնբասի ենթակառուցվածքի վերականգնմանը։ Նա նաև թուրքական բիզնեսին առաջարկել է գործունեություն ծավալել Ուկրաինայում՝ հավելելով, թե անձամբ է հանդես գալիս որպես երաշխավոր և կանի հնարավորը, որ թուրք գործարարների համար Ուկրաինայում հարմարավետ պայմաններ ստեղծվեն։

Հավելենք նաև, որ Թուրքիայի նախագահը նախկինում էլ հայտարարել էր, թե չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում, սակայն Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկը՝ միանալ Ուկրաինայի արևելքում ստեղծվելիք խաղաղապահ առաքելության ձևավորմանը, չի ընդունել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG