Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը վաղը կմեկնի Բաքու


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վաղը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բաքու։ Այս մասին «Թուրան» գործակալությանը փոխանցել են Բաքվում Վրաստանի դեսպանատնից։

Վրաց դիվանագետների փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին սեպտեմբերի 29-ին Բաքվում կմասնակցի երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաև կհանդիպի Ադրբեջանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ։

Ղարիբաշվիլիի այցը մեկնարկում է նրա՝ Թբիլիսիում հնչեցրած ելույթից երկու օր անց։ Այդ ելույթում Վրաստանի վարչապետն առաջարկել էր Թբիլիսին օգտագործել որպես հայ-ադրբեջանական ուղղակի բանակցությունների հարթակ։

XS
SM
MD
LG