Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլին առաջարկել է հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումների պլատֆորմ ստեղծել Թբիլիսիում


Վրաստանն առաջարկել է Թբիլիսիում պլատֆորմ ստեղծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումների համար։ Կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցում այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Հունիսին մենք եզակի նախադեպ ստեղծեցինք, մեր երկիրը որպես հաջող միջնորդ խաղաղ գործողություն իրականացրեց։ Բանակցությունների արդյունքում 15 հայ ռազմագերի ազատվեց, իսկ Ադրբեջանին փոխանցվեցին ականապատված դաշտերի քարտեզները։ Դա իսկապես աննախադեպ էր»,- ասել է Ղարիբաշվիլին` ներկայացնելով իր նոր առաջարկը:

«Անկախությունից հետո 30 տարվա ընթացքում դեռ նախադեպ չէր եղել, որ Վրաստանը հաջող միջնորդ լիներ մեր հարևան երկու երկրների միջև։ Իմ նախաձեռնությունն առաջարկում է ավելի բարձր մակարդակով շարունակել խաղաղ գործընթացը։ Մենք մեր եղբայր ադրբեջանցիներին և հայերին առաջարկում ենք միջնորդություն և պլատֆորմի օգտագործում, որը պատրաստվում ենք ստեղծել Թբիլիսիում»,- այսօր ասել է Վրաստանի վարչապետը։

Հենց Ղարիբաշվիլիի միջոցով էր նաև, ըստ Թուրքիայի նախագահի, Հայաստանի վարչապետը հանդիպում խնդրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG