Մատչելիության հղումներ

Տոյվո Կլաարը մեկնել է Աղդամ


Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

Տարածաշրջանային այցով Ադրբեջանում գտնվող Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր մեկնել է Աղդամ։ Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտնել են Բաքվում ԵՄ-ի ներկայացուցչությունից։

Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Եվրոպացի բանագնացը Բաքու մեկնելուց առաջ Երևանում էր, ապա՝ Երասխում։ «Երասխ այցելությունը հստակ պատկերացում տվեց, թե հաճախ որքան մոտ են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիրքերը: Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու դրան», - Թվիթերում գրել էր Եվրամիության հատուկ բանագնացը։

Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում Կլաարը կրկին վերահաստատել է պաշտոնական Բրյուսելի դիրքորոշումը՝ Եվրամիությունը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, զարգացման և բարգավաճման դիրքերից, պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ։

XS
SM
MD
LG