Մատչելիության հղումներ

Տոյվո Կլաարը Բաքու մեկնելուց առաջ այցելել է Երասխ


Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում, արխիվ
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում, արխիվ

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքու մեկնելուց առաջ այցելել է Երասխ:

«Երասխի այցելությունը լավ պատկերացում է տալիս, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել դրան»,- Թվիթերում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Տոյվո Կլաարը այսօր մեկնում է Բաքու։

Երևանում Տոյվո Կլաարին ընդունել էին Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG