Մատչելիության հղումներ

Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն


Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ֆիզուլիի շրջանում:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1660 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG