Մատչելիության հղումներ

Ավտոբուսի վթարից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 16 տուժածից 5-ի վիճակը ծանր է


Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի վթարից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 16 տուժածից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, տեղեկանում ենք հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից։

Կենտրոնի տարբեր բաժանմունքներում գտնվող մյուս տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդեց, որ ավտոբուսը Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, 31 մարդ տուժել է, 16-ը հոսպիտալացվել է Արտաշատի, 14-ը՝ Երևանի «Էրեբունի», իսկ 1-ը՝ Մասիսի բժշկական կենտրոններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG