Մատչելիության հղումներ

Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել, 31 մարդ հոսպիտալացվել է


Լուսանկարը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության

Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Վթարի հետևանքով՝ 16 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի, 14-ը՝ Երևանի «Էրեբունի», իսկ 1-ը՝ Մասիսի բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG