Ջաբրայիլի շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։
Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Համաձայն հաղորդագրության՝ նրա ինքնությունը կհաստատվի Հայաստանում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո մինչ օրս որոնողական աշխատանքների արդյունքում տարհանված աճյունների թիվը դարձավ`1652։