Մատչելիության հղումներ

Քաբուլի օդակայանում պայթյուններից սպանվել է ավելի քան 60 աֆղանստանցի և առնվազն 12 ամերիկացի


Օդակայանում պայթյունից տուժածներին փոխադրում են հիվանդանոց, Քաբուլ, 26 օգոստոսի, 2021թ.

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Քաբուլի միջազգային օդակայանում երկու մահապարտ-ահաբեկիչներ ռումբեր են պայթեցրել:

Գրոհի հետևանքով զոհվել են ավելի քան 60 աֆղանստանցի բնակիչներ և առնվազն12 ամերիացի զինծառայողներ: Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:

Պայթյուններից հետո Քաբուլի օդակայանում և դրան հարող տարածքում քաոսային վիճակ է ստեղծվել:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է, որ իր զինյալներ են իրականացրել գրոհը:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը խոստացել է ավերիչ հակահարված տալ ահաբեկիչներին:

Աֆղանստանը հսկողության տակ վերցրած թալիբները դատապարտել են գրոհը, թալիբները և «Իսլամական պետությունը» միմյանց համարում են թշնամիներ:

XS
SM
MD
LG