Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 208 միլիոնին


Իրանում կորոնավիրուսի դեպքերի շեշտակի աճի կապակցությամբ մեկ շաբաթով լոքդաուն է հայտարարվել, Թեհրան, 16-ը օգոստոսի, 2021թ.
Իրանում կորոնավիրուսի դեպքերի շեշտակի աճի կապակցությամբ մեկ շաբաթով լոքդաուն է հայտարարվել, Թեհրան, 16-ը օգոստոսի, 2021թ.

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 207 միլիոն 784 հազար 500-ը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, օգոստոսի 17-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 4 միլիոն 370 հազար 424 մարդ:

Միայն երեկ գրանցվել է ախտահարման 611 հազար 421 նոր դեպք:

Կորոնավիրուսի տարածման առումով աշխարհում առաջին տեղում մնում է Միացյալ Նահանգները, որտեղ վարակվել է ավելի քան 37 միլիոն մարդ, մահացել է մոտ 623 հազար 300 հիվանդ:

Երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 32 միլիոն 285 հազար 857 ախտահարում, 432 հազար 519 մահվան դեպք:

Երրորդ տեղում Բրազիլիան է՝ 20 միլիոն 416 հազար 183 ախտահարում, սակայն այդ երկիրը երկրորդ տեղում է մահացության վիճակագրությամբ՝ COVID-19 Բրազիլիայում 570 հազար 598 կյանք է խլել:

XS
SM
MD
LG