Մատչելիության հղումներ

Վրաստանում այսօրվանից կրկին պարտադիր է դառնում դիմակների կրումը


Վրաստան, Թբիլիսի, հոկտեմբեր, 2020թ.

Վրաստանում այսօրվանից կրկին պարտադիր է դառնում դիմակների կրումը թե՛ փակ, թե՛ բաց տարածքներում։

«Համավարակի դեմ պայքարում դիմակներն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը, և հուսով ենք, որ այս միջոցը կօգնի հաջողությամբ հաղթահարել վարակի չորրորդ ալիքը», - հայտարարել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։

Այսօր Վրաստանում գրանցվել է հիվանդացության ամենաբարձր թիվը՝ անցած մեկ շաբաթվա մեջ. մեկ օրում վարակվել է 6 հազար 208 մարդ, մահացել` 47֊ը: Մասնագետների խոսքով, վարակի սրընթաց տարածման պատճառը նոր` «դելտա» շտամն է, որ նախորդներից առնվազն երկու անգամ ավելի արագ է փոխանցվում: Այս ֆոնին Վրաստանում լիովին պատվաստվել է չափահաս բնակչության 6,4 տոկոսը, 15 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ:

Երկրում հավատարմագրված մի շարք դեսպաններ համատեղ կոչով հորդորել են Վրաստանի քաղաքացիներին պատվաստվել՝ կյանքեր փրկելու համար։


XS
SM
MD
LG