Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ը կանցնի COVID-19-ի ծագման հետազոտությունների հաջորդ փուլին


Կորոնավիրուսի «դելտա» տարբերակի գրաֆիկական պատկերը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է COVID-19-ի ծագման հետազոտությունների հաջորդ փուլն անցկացնել: Այս մասին ասված է հինգշաբթի օրը կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Նշվում է, որ համավարակի հենց սկզբից ԱՀԿ-ն ակտիվորեն աշխատում է գիտական համայնքի հետ՝ կորոնավիրուսի առաջացման պատճառները ճշգրիտ որոշելու, ինչպես նաև այլ՝ «անակնկալ» նոր տեսակի համաճարակները կանխելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ ԱՀԿ-ն իր հետազոտությունների արդյունքներով այս տարվա մայիսին հայտարարեց, որ կորոնավիրուսը բնական ծագում ունի, երկրորդ փուլում միջազգային փորձագետները պետք է ստուգեին՝ որքանով է հավանական, որ վիրուսը տարածվել է Վուհանի (նաև՝ Ուհան) լաբորատորիայից, սակայն, Չինաստանը հրաժարվում էր համագործակցությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG