Մատչելիության հղումներ

4-բալլանոց երկրաշարժ՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք


Այսօր, տեղական ժամանակով ժամը 09:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:43-ին) Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ըստ ԱԻՆ-ի՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ, Լոռու մարզի Մեծավան գյուղում` 2 բալլ ուժգնությամբ:

Երեկ 6 ժամվա տարբերությամբ Շիրակի մարզի Բավրա գյուղից 15-16 կմ հյուսիս-արևելք երկու երկրաշարժ է գրանցվել՝ գիշերը 4-5 բալլ, լուսադեմին 6 բալլ ուժգնությամբ:

XS
SM
MD
LG