Մատչելիության հղումներ

6 բալլ ուժգնությամբ երկրաշարժ՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք


Այսօր տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալլ:

Ըստ նախարարության՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալլ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալլ ուժգնությամբ:

Օգոստոսի 15-ին էլ ԱԻՆ-ը հայտնեց, որ երեկոյան ժամը 23:42-ին 4-5 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3-4 բալլ ուժգնությամբ, Ամասիա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG