Մատչելիության հղումներ

Ստանիսլավ Զասն այցելել է «Եռաբլուր»


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր»-ում ամփոփված զինծառայողների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց շիրիմներին։

Զասը երեկ է երկօրյա աշխատանքային այցով ժամանել Երևան։ Նա հանդիպել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի, արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ։ Սպասվում է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

XS
SM
MD
LG