Մատչելիության հղումներ

Զասը Երևանում հայտարարել է «ՀԱՊԿ պատասխանատվության գոտու երկայնքով լարվածության աճի մասին»


Հայաստանի պաշտպանության նախարարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը, Երևան, 9-ը օգոստոսի, 2021թ.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ երկայնքով լարվածության աճի մասին, երեկ հաղորդել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Ըստ մամուլի քարտուղարի, Զասը նշել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի և նրանց դաշնակիցների դուրսբերումից հետո այնտեղ իրավիճակը զգալիորեն վատթարացել է, և կարող է հարևան Տաջիկստան փախստականների զանգվածային ներհոսքի ու միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներթափանցման վտանգ լինել:

«Խոսելով հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի մասին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը բացասաբար է անդրադառնում ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անվտանգության վրա», - ասվում է հաղորդագրությունում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը երեկվանից Հայաստանում է երկօրյա այցով, նա արդեն հանդիպել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի, արտգործնախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ, նախատեսվում է Ստանիսլավ Զասի հանդիպումը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ՀԱՊԿ գխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, մասնավորապես, որ կազմակերպությունում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին: Կարապետյանը նաև Զասին հրավիրել է այսօր այցելելու Հայաստանի զորամասերից մեկը:

XS
SM
MD
LG