Մատչելիության հղումներ

Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել լեյտենանտին, վերջինս կալանավորվել է


Պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել լեյտենանտ Հ.Ա.-ին՝ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով [Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում], հայտնում է Քննչական կոմիտեն:

Լեյտենանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կոմիտեն մանրամասնում է՝ հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմաններում, զորամասի կրակային դիրքում լեյտենանտ Հ.Ա.-ն զեկույց ստանալով, որ դիրքի տարածքում հակառակորդի ենթադրյալ շարժ է նկատվել, իրականացրել է դիտարկում և տեղանքի ուսումնասիրություն, որի ընթացքում, ժամը 21:45-ի սահմաններում շարժ նկատելով, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից մենահատ կրակոցներ արձակել հիշյալ ուղղությամբ, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մահացու վնասվածք՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG