Մատչելիության հղումներ

ՊՆ. Ծառայակցի անզգուշությամբ արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող


Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ` ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ԶՈւ պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը:

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG