Մատչելիության հղումներ

Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքով հարուցվել է քրգործ, ձերբակալվել է դիրքի ավագը


Պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով [Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում] , հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ Կոմիտեի՝ վերոնշյալ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Արթուր Ղազարյանը, ինչպես ՔԿ-ն է նշում, գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել հուլիսի 16-ին` ժամը 21:45-ի սահմաններում՝ Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից։ Նա մահացել է Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG