Մատչելիության հղումներ

Հեղեղումների հետևանքով Գերմանիայում և Բելգիայում զոհերի թիվն աճում է


Գերմանիայի արևմտյան շրջաններում հեղեղումների հետևանքով առանվազն 157 մարդ է զոհվել, բայց այդ թիվը կարող է աճել, որովհետև դեռ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։

Կանցլեր Անգելա Մերկելը երեկ, այցելելով ամնաշատ տուժած շրջաններից մեկը, ասել է, թե բառեր չկան նկարագրելու այս աղետը։ Վերականգնման աշխատանքների համար նա ֆինանսական և նյութական օգնություն է խոստացել։

Այս հեղեղումները համարվում են վերջին վեց տասնամյակների ընթացքում Գերմանիայում տեղի ունեցած ամենախոշոր բնական աղետը։

Անցած չորեքշաբթիից սկսված հեղեղումները մեծ վնասներ են պատճառել նաև Բելգիային, որտեղ, կիրակի օրվա տվյալներով, 31 մարդ է զոհվել, 163 մարդ համարվում է անհետ կորած։ Հեղեղումներից տուժել են նաև Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Ավստրիան։

Ջրի մակարդակը սկսել է իջնել, ինչը հնավորություն է տալի սկսելու վերականգման աշխատանքները։

Եվրոպական առաջնորդները բնական այս աղետի պատճառներից մեկը համարում են կլիմայի փոփոխությունը։

XS
SM
MD
LG