Մատչելիության հղումներ

80-ից ավելի զոհ,1300 անհետ կորած Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով


Ջրհեղեղը Գերմանիայում, 15-ը հուլիսի, 2021թ․
Ջրհեղեղը Գերմանիայում, 15-ը հուլիսի, 2021թ․

Առնվազն 81 զոհ և շուրջ 1300 անհետ կորած՝ սրանք են Գերմանիայի արևմուտքում տեղի ունեցած ջրհեղեղների նախնական հետևանքները։

Հորդառատ անձրևեների հետևանքով Արևմտյան Գերմանիայի խոշորագույն գետի՝ Հռենոսի մի շարք վտակները վերջին երկու օրերին դուրս են եկել ափերից՝ լայնածավալ ավերածությունների պատճառ դառնալով ոչ միայն Գերմանիայում, այլև Բելգիայում։ Այստեղ առնվազն 2 զոհ կա, երկրի հարավում գտնվող մի շարք բնակավայրերի ավելի քան հազար բնակիչներ տարհանվել են։

Սրանք Գերմանիայի և հարակից երկրների տարածքներում խոշորագույն ջրհեղեղներն են 2002 թվականից ի վեր։19 տարի առաջ Գերմանիայի արևելքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը, սակայն, չէր գերազանցում 21-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG