Մատչելիության հղումներ

Արևմտյան Եվրոպայում ջրհեղեղների աշխարհագրությունը ընդլայնվում է, զոհերի թիվն՝ աճում


Հուլիսի 18-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Արևմտյան Եվրոպայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 183-ի, որոնցից 156-ը զոհվել են Գերմանիայում, 27-ը՝ Բելգիայում։ Այդ թիվը կարող է աճել, որովհետև դեռևս տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, ասել է Գերմանիայի Ռեյնլանդի շրջանի ոստիկանությունը։ Միայն այդ շրջանում 670 վիրավոր կա։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր այցում է ջրհեղեղից մեծապես տուժած Շուլդ քաղաք։ Նախօրեին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էր այցելել տուժած շրջաններ։

Ընդլայնվել է նաև ջրհեղեղների աշխարհագրությունը։ Գերմանիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից, Լյուքսեմբուրգից բացի տուժել են նաև Շվեյցարիայի, Ավստրիայի, Չեխիայի որոշ շրջաններ։ Գերմանիայի ու Չեխիայի միջև երկաթուղային հաղորդակցությունն ընդհատվել է տեխնիկական խնդիրների պատճառով, որը նախատեսվում է կարգավորել օրվա վերջին։ Անցած գիշերը հորդառատ անձրևները շարունակվել են, մեկ մարդ զոհվել է Բավարիայում, Ավստրիայի սահմանին մոտ։ Վերին Բավարիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG