Մատչելիության հղումներ

ՔԿ. «Հարուցվել է քրգործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ»


Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հակառակորդի կողմից Հայաստանի ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ այսօր՝ ժամը 10։30-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ ուսագոտու շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանը:

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

XS
SM
MD
LG