Մատչելիության հղումներ

Շարունակվում են Սյունիքի համայնքապետերի ձերբակալություններն ու կալանավորումները


Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյան

Ձերբակալվել է նաև Մխիթար Զաքարյանը՝ Մեղրիի նախկին քաղաաքապետը, որը հրաժարականի դիմում էր ներկայացրել երեք օր առաջ։ Զաքարյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է, հիմնավորել էր, որ մանդատը վերցնելու է, խորհրդարան գնա։

Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնական կեղծիք։ Շաբաթ օր հրաժարականի թեմայով «Ազատությունը» զրուցել էր Մեղրիի նախկին քաղաքապետի հետ։ Նա ասել էր, որ ժամկետից մի քիչ շուտ է հեռանում, քանի որ զգացել է՝ համայնքը տուժում է. - «Անընդհատ լինում են՝ իմ ազգականներին, մոտիկներին... և բացահայտ իմ անունն են տալիս։ Ում կանչում են, առաջին հարցը դա է՝ ինչ կապ ունեք համայնքապետի հետ։ Բայց, հավատացնում եմ, երեկվա քայլը զուտ համայնքի շահերից ելնելով [եմ արել]. համայնքի ղեկավարից հրաժանվանք, հո Հայաստանի քաղաքացիությունից չե՞նք հրաժարվում։ Էստեղ ենք, միշտ էլ պատրաստ ենք պատասխան տանք»։

Կոմիտեում քննչական գործողություններ են կատարվում Զաքարյանի մասնակցությամբ։ Փաստաբան Երեմ Սարգսյանի տեղեկացմամբ՝ ձերբակալումը արդեն բողոքարկել են. - «Մենք մեր բոլոր առարկությունները նշել ենք։ Նույնիսկ հենց էդ պահին հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել։ Եվ գտնում ենք, որ էս անարխիան, էս անօրինականությունները պետք ա կանգ առնվեն»։

Փաստաբան Սարգսյանի տպավորությամբ, իրավապահները փորձում են օրինականություն հաստատել ապօրինությամբ. ինքնակամ ոստիկանություն եկած նախկին քաղաքապետին բերման են ենթարկում դիմակավորված անձանցով, ինքնաձիգներով, գետնին պառկեցնելու տեսարանով։ Ո'չ Քննչական կոմիտեն, ո'չ Ոստիկանությունը տեղեկություն չեն տրամադրում Զաքարյանի ձերբակալման հանգամանքների վերաբերյալ, թե արդյոք ուժ են գործադրել դիմակավորված անձինք։

«Ինքնաձիգերով և դիմակավորված անձանց ներկայությունը արդեն էս իրավիճակը համար ինքը լիազորությունների անցում ա, ըստ իս։ Որովհետև մենք չենք կարող ցանկացած դեպքում նման իրավիճակում մարդուն ասենք պառկացնենք գետնին, իբր գործողություն ենք կատարում... Դու չես կարող հիմնավորել, թե իբր վնասազերծում ես, դու չես կարող վտանգ տեսնել... Եթե վտանգ ունես, այո, կարող ես։ Բայց ի՞նչն ա վտանգը... պաշտոնեական լիազորությունների անցման մեջ տուգանքով էս պահին պատժվող հանցագործության, որը որևէ անձի կյանքի և առողջության համար վտանգ չներկայացնող հանցագործություն է, ինքնակամ ներկայացած Ոստիկանության շենքի մոտ նման բռնությունով իբր բերման ենթարկել... ակնկայտ է, որ սրանք այլ նպատակներ էին հետապնդում», - ասաց Երեմ Սարգսյանը։

Ձերբակալման հիմքն այն է, թե Մեղրիի բաժնի աշխատակիցները բազմիցս Զաքարյանի տուն են գնացել ծանուցագիր փոխանցելու, դուռը փակ է եղել։ Ըստ փաստաբանի, տանը մշտապես մեկը սպասել է ծանուցագրի, ավելին՝ իրենք են փնտրել այդ ծանուցագիրը. - «Եթե ես մի քանի անգամ զանգահարում եմ Մեղրիի բաժին, հերթապահ մաս, ասում եմ, որ ընկերներ, տանը մարդ կա, սպասում ա, ինձ ասեք, ասեք ծանուցում կա թե չկա։ Մխիթար Զաքարյանն ա զանգահարում, ասում ա՝ կա՞ ծանուցում, թե չկա»։

Քննչական կոմիտեն առայժմ մանրամասներ չի փոխանցում քրեական այս գործի վերաբերյալ։ Ըստ փաստաբանի, խոսքը հողի օտարման մի գործարքի մասին է, որ տեղի է ունեցել նախորդ տարի։

Սա Մեղրիի նախկին քաղաքապետին առնչվող երրորդ քրեական գործն է։ Դրանցից մեկը «ԱրմենՏել»-ի շարժական կապի բջջային կայանի վարձակալման հարցին էր վերաբերում, Մխիթարյանը մեղադրվում էր համայքնային բյուջեին 3,5 միլիոն դրամի վնաս հասցնելու համար։ 5 ամիս է այս գործով որևէ նորություն չկա։

Մխիթարյանն ինքն էր շաբաթ օրը հարցնում՝ արդյո՞ք իրավապահները մոռացել են այս գործի մասին. - «Եթե բան կա, թող ընթացք տան, եթե չկա, թող կարճեն»։
Սյունիքի մարզում այժմ առանց համայքնապետերի են մնացել Քաջարան քաղաքը՝ քաղաքապետը կալանավորվեց, Մեղրին՝ նախկին քաղաքապետը ձերբակալված է, Որոտանը՝ գյուղապետը կալանավորված է, Քարահունջը՝ գյուղապետը կալանավորված է։Վերջին երկու դեպքպերում ընտրակաշառք տալու մեղադարանքն է։

«Իրավապահները սպառնալիքով են ցուցմունքներ ստանում ընտրակաշառքի վերաբերյալ». այսպիսի բողոքներ է ստացել Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատանքային խումբ գործուղել Սյունիք։

«Ըստ բողոքների՝ տարբեր ժամանակահատվածում, այդ թվում՝ 2021 թվականի ընթացքում, բնակիչները համայնքային մարմիններից ստացել են սոցիալական աջակցություն, սակայն իրավապահ մարմինները, այդ թվում՝ Ոստիկանության ծառայողները, իրենց առանց հիմքերի բերման են ենթարկում Ոստիկանություն, զրկում են ազատությունից ժամեր շարունակ, հարկադրում են տալ ուղղորդված ցուցմունքներ այն մասին, որ Գորիս խոշորացված համայնքի ղեկավարը, Քարահունջ, Որոտան բնակավայրերի ղեկավարներն իրենց սոցիալական աջակցությունը տվել են որպես ընտրակաշառքներ»:

Քարահունջի քրեական գործով Գորիսի համայքնապետ Առուշ Առուշանյանը վկա է, բայց նրա դեմ 7-ից ավելի քրեկաան գործեր կան՝ ապօրինի ձեռնարկատիրությունից մինչև ապօրինի հավաքների անցկացում։

Քննչկան կոմիտեն այսօր ազդարարում է քրեական նոր գործի մասին. Գորիսի համայնքապետարանում առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում։ Նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է 38 միլիոն 440 հազար դրամի վնաս: Հաղորդագրության մեջ նշվում է՝ Գորիսի համայնքապետարանի պաշտոնատար անձինք հրավիրվել են բացատրություն տալու, սակայն չեն ներկայացել։

XS
SM
MD
LG