Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն բավարարել է Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Սարգսյանը նշել է, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի իրավունքների «կոպիտ խախտմամբ և ակնհայտ ապօրինի կերպով» է ավարտվել ԿԸՀ նիստն, ու բավարարվել միջնորդությունը։

«ԿԸՀ-ի այս ապօրինի համաձայնությունը վիճարկելու ենք օրենքով սահմանված կարգով», - գրել է նա։

Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարական էր տվել Մեղրիի քաղաքապետի պաշտոնից, ասելով, որ դա ինքնակամ է անում: «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ մանդատը վերցնելու է՝ խորհրդարան գնա: Մխիթար Զաքարյանը բացառել էր, որ հրաժարականի դիմում գրած լինի ճնշումների կամ քրեական գործընթացների հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG