Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Բելառուսի նախագահին


Հայաստանի և Բելառուսի նախագահները
Հայաստանի և Բելառուսի նախագահները

Հայաստանի ղեկավարները ուղերձներ են հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ:

«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն այսուհետ ևս ամուր հիմք կհանդիսանան տարբեր ոլորտներում հայ-բելառուսական միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացման համար»,- նախագահի աշխատակազմի հաղորդմամբ` ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ կառավարության, նշել է. «Համոզված եմ, որ հայ-բելառուսական ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ուղենիշ ծառայել մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG