Մատչելիության հղումներ

Հայաստանի և Կանադայի համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ․ Փաշինյանը շնորհավորել է Թրյուդոյին


Հայաստանի և Կանադայի համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ, երկրի ազգային տոնի առթիվ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նախանշել և իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր բազմաթիվ ոլորտներում։

«Անցած տարի ողջ աշխարհն առերեսվեց դժվարությունների և մարտահրավերների։ Հայ ժողովրդի համար այն դարձավ նաև պատերազմի արհավիրքները վերապրելու տարի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ խաղաղության վերահաստատմանն ուղղված ջանքերի և հակամարտությունից տուժածներին աջակցություն տրամադրելու համար։ Լիահույս եմ, որ Կանադան՝ որպես միջազգային իրավունքի և գլոբալ իրավակարգի ամրապնդման ջատագով, կշարունակի կառուցողական քաղաքականությունը տարածաշրջանի չլուծված խնդիրների և պահպանվող անվտանգային սպառնալիքների ուղղությամբ», - մասնավորապես ասել է Փաշինյանը:

XS
SM
MD
LG