Մատչելիության հղումներ

Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը մնում է պետական քաղաքականության առաջնահերթություն, շեշտել է Արայիկ Հարությունյանը


Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը, բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձի ապահովումն իրենց բնակավայրեր, բնակչության կենսագործունեության համար կայուն անվտանգ միջավայրի ապահովումը մնում են պետական քաղաքականության առաջնահերթությունները, այսօր Արցախի Ազգային ժողովում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանն ԱԺ նիստում ներկայացրել է Արցախի նախագահի 2020-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2021-ի ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդումը:

Նշելով, որ 2020 թվականը ծանրագույն տարի էր Արցախի համար՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիան և դրա հարուցած մարդկային, տարածքային ու նյութական ահռելի վնասները, ինչպես նաև Քովիդ-19-ի համավարակը՝ Արցախի նախագահը շեշտել է՝ աշխատելով օր ու գիշեր, ներդնելով մեծագույն ջանք ու եռանդ, անելով հնարավորն ու անհնարինը, համատեղ ուժերով կհաջողվի արդյունավետորեն լուծել պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրները և հաջողությամբ կյանքի կոչել բոլոր նախանշված ծրագրերը:

XS
SM
MD
LG