Մատչելիության հղումներ

Իրանի նորընտիր նախագահ Ռաիսին պաշտոնը կստանձնի օգոստոսի 3-ին


Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսիի երդմնակալության արարողությունը կկայանա օգոստոսի 3-ին, այսօր հայտարարել է իսլամական հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը։

Նրա խոսքով՝ Ռաիսիի պաշտոնամուտի արարողությունը կազմակերպվելու է խորհրդարանի շենքում, դրան ներկա կլինեն մի շարք օտարերկրյա պատվիրակություններ։

Պահպանողական հայացքներով հայտնի Ռաիսին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվել է հունիսի 18-ին՝ ստանալով ընտրություններին մասնակցած ընտրողների ավելի քան 62 տոկոսի քվեն։

XS
SM
MD
LG