Մատչելիության հղումներ

Մոսկվայում երեկ կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ թիվն է գրանցվել համաճարակի սկզբից ի վեր


Ռուսաստան - Ոստիկանները ձերբակալում են պատվաստումների դեմ բողոքի ակցիայի մասնակցին, Մոսկվա, 26-ը հունվարի, 2021թ.
Ռուսաստան - Ոստիկանները ձերբակալում են պատվաստումների դեմ բողոքի ակցիայի մասնակցին, Մոսկվա, 26-ը հունվարի, 2021թ.

Մոսկվայում երեկ կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ թիվն է գրանցվել համաճարակի սկզբից ի վեր՝ մեկ օրում 114 դեպք:

Կիրակի օրը Ռուսաստանի մայրաքաղաքում գրանցվել է ավելի քան 6 հազար 700 նոր վարակակիր, և այս թիվն արագորեն աճում է:

Բժիշկներն արձանագրում են՝ վիրուսը փոխվել է, այն ավելի ագրեսիվ է, և հիվանդի վիճակը երեք օրվա ընթացքում կարող է խիստ վատթարանալ:

Այսօրվանից մոսկովյան ռեստորաններ մուտք կունենան միայն նրանք, ովքեր պատվաստվել են, վերջին վեց ամսվա ընթացքում հիվանդացել են COVID-19-ով կամ կարող են ներկայացնել ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի բացասական արդյունք: Այս մասին հրամանագիր է ստորագրել քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Պատվաստումների արշավը մեծ թափով շարունակվում է՝ միայն երեկ Ռուսաստանի մայրաքաղաքում ավելի քան 85 հազար մարդ է գրանցվել պատվաստում ստանալու համար:

XS
SM
MD
LG