Մատչելիության հղումներ

ՔՊ-ն` 53.91, «Հայաստան»-ը՝ 21.09, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.22 տոկոս. ընտրությունների վերջնական արդյունքները


Հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների 53,91 տոկոսով:

Երկրորդը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրապարակած վերջնական տվյալների, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21,09 տոկոսով, երրորդը՝ Հանրապետական ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,22 տոկոս. դաշինքը թեև չի հաղթահարել անցողիկ շեմը՝ 7 տոկոս, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ մտնում է խորհրդարան:

8-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը»` 71, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ»-ը` 7։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ներկայացրեց վերջնական արդյունքները: Ըստ այդմ` ընտրության իրավունք ունեցող 2 միլիոն 595 հազար 512 ընտրողից քվեարկել են 1 միլիոն 281 հազար 997-ը կամ 49.39 տոկոսը: Անվավեր է եղել 4593 քվեաթերթիկ:

Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասնակցած բոլոր` 25 քաղաքական ուժերի ստացած քվեների արդյունքները` տոկոսներով.

«Արդար Հայաստան» կուսակցություն - 0.31 տոկոս

Հայ ազգային կոնգրես կուսակցություն - 1.54 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 53.91 տոկոս

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն - 0.36

«Ազատություն» կուսակցություն - 0.14 տոկոս

«Պատիվ ունեմ» դաշինք - 5.22 տոկոս

«Միասնական Հայրենիք» կուսակցություն - 0.08 տոկոս

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն- 0.06 տոկոս

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 1.22 տոկոս

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 0.95 տոկոս

«Հանրապետություն» կուսակցություն- 3.03 տոկոս

«Հայոց Հայրենիք» կուսակցություն- 1.03 տոկոս

«Ազատ Հայրենիք» դաշինք- 0.32 տոկոս

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 3.95 տոկոս

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն - 0.39 տոկոս

5165 ազգային, պահպանողական շարժում կուսակցություն - 1.22 տոկոս

«Քաղաքացու որոշում» սոցիալ - դեմոկրատական կուսակցություն - 0.3 տոկոս

Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք - 1.5 տոկոս

«Ազգային օրակարգ» կուսակցություն - 0.06 տոկոս

«Վերելք» կուսակցություն - 0.1 տոկոս

«Ազատական» կուսակցություն - 1.17 տոկոս

Հայաստանի Եվրոպական կուսակցություն - 0.19 տոկոս

«Հայաստան» դաշինք - 21.09

Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն - 1.49 տոկոս

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն - 0.31 տոկոս:

Նշենք, որ իրենց գնահատականներում միջազգային դիտորդները հիմնականում արձանագրել են, որ ընտրությունները մրցակցային և լավ կազմակերպված, սակայն բևեռացված և խաթարված էին ագրեսիվ հռետորաբանությամբ։

XS
SM
MD
LG