Մատչելիության հղումներ

38 տեղամասերում վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագրի» քվեներն ավելացել են 659-ով, «Հայաստան» դաշինքինը՝ 744-ով


Հունիսի 20-ի ընտրությունները Հայաստանում
Հունիսի 20-ի ընտրությունները Հայաստանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ:

Վերահաշվարկին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, իսկ դրանցից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված քվեների թիվն ավելացել է 659-ով, «Հայաստան» դաշինքինը՝ 744-ով, «Պատիվ ունեմ» դաշինքինը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ յուրաքանչյուրինը 5-ով, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության և Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի օգտին քվեների թիվը՝ յուրաքանչյուրինը 52-ով, ևս 4 քաղաքական ուժերի օգտին քվեներն ավելացել են 1-2-ով: «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության օգտին քվեների թիվը նվազել է 60-ով, «Վերելք» կուսակցության օգտին քվեների թիվը՝ 19-ով, «Ազատ հայրենիք» դաշինքինը՝ 10-ով, «Արդար Հայաստան» կուսակցությանը՝ 8-ով, ևս 5 քաղաքական ուժերի օգտին քվեների թիվը՝ 1-2-ով: 6 քաղաքական ուժերի օգտին տրված քվեների թիվը չի փոփոխվել:

Վաղը թիվ 9 և թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում և թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում կշարունակվեն վերահաշվարկի աշխատանքները, նաև փոխանցում է ԿԸՀ-ն:

XS
SM
MD
LG