Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրախորհրդարանի նիստում առաջարկել է մեխանիզմներ մշակել Ռուսաստանի սադրանքներին համատեղ արձագանքելու համար, նշելով, որ դա միակ ճանապարհն է Ռուսաստանի հիբրիդային հարձակումներին հակազդելու համար։
Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ շփումների կարիք կա։
«Իմ կարծիքով, մենք` որպես Եվրամիություն, նաև պետք է ձգտենք ուղիղ շփումներ ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բավարար չէ, որ նրա հետ խոսի միայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Եվրամիությունը պետք է երկխոսության ֆորումներ ստեղծի, հակամարտությունների լուծման այլ ճանապարհ չկա»,- ասել է Մերկելը։
Տես նաև այստեղ