Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության թեկնածուին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել է ևս մեկ պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Դատախազության միջնորդությունները:

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կուսակցությունների դաշինքի Արթիկի տարածքային գրասենյակի ղեկավարը, ով նաև հանդիսանում էր տվյալ դաշինքի պատգամավորության թեկնածու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, հունիսի 20-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և այդ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, նույն համայնքի ընտրական ցուցակներում ընդգրկված ավելի քան 70 ընտրողներին անձամբ ու միջնորդների միջոցով հունիսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 10.000-ական դրամ կաշառք:

Դեպքերի առթիվ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու նպատակով: Նախաքննության ընթացքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով երեկ՝ հունիսի 21-ին, ձերբակալվել էին 5 անձ, այդ թվում՝ դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը:

Դատախազությունը տեղեկացնում է, որ երեկ դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԿԸՀ՝ վերջինիս նկատմամբ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար: Այսօր ԿԸՀ-ն քննել է միջնորդությունները և բավարարել դրանք:

Դատախազի կողմից որոշումներն ուղարկվել են ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և դրանից բխող այլ դատավարական գործողություններ կատարելու հանձնարարությամբ, ասված է հաղորդագրությունում։


XS
SM
MD
LG